Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 214-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 նոյեմբերի 2022 թվականի N 214-Ա

«ՖՕՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԵՎ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄՈԲԱՅԼ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ֆօքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպությունը պատրաստակամ է «Դիլիջանի Թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Հովք գյուղական բնակավայրում գործող մոբայլ մանկապարտեզի տարածքում իրականացնել խաղահրապարակների տեղադրման ծրագիր։

 Ծրագրի համակարգումը կիրականացվի Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ։ 

Նախքան խաղահրապարակի սարքավորումների մատակարարումը համայնքապետարանի ռեսուրսներով տարածքը ծածկելու համար կտրամադրվի ավազ, կապահովվի անվտանգ միջավայր, կմաքրվի քարերից, շինանյութից և հին սարքավորումներից։

 Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է  4.188.000 ՀՀ դրամ․

Հայտավորվող ֆինանսական միջոցները՝ 3.769.200 ՀՀ դրամ․

Համայնքի համաֆինանսավորման չափը՝ 418.800 ՀՀ դրամ, ինչը կազմում է ընդհանուր բյուջեի 10%-ը։

 Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․

1. Հավանություն տալ «Ֆօքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպության կողմից «Դիլիջանի Թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Հովք գյուղական բնակավայրում գործող մոբայլ մանկապարտեզի տարածքում խաղահրապարակներ տեղադրելու ներկայացված ծրագրին։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


Կողմ -14

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԼԱԼԱՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner