Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման 27.09.2023թ․ թիվ 15 պայմանագրի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 53 727 200 (հիսուներեք միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա՝ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 2-րդ, 7-րդ, 10-րդ փողոցների տուֆապատման աշխատանքների ֆինանսավորման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ և ծախս /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգմամբ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 53 727 200 (հիսուներեք միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ։
2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 53 727 200 (հիսուներեք միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել ծախս և ուղղել Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 հոդվածին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։