Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 319-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2023 թվականի N 319-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ 11-044-0308-0028 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 6800.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 06.04.2022թ. գործ թիվ ՏԴ/3465/02/21 վճռով Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0308-0028 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 239.05քմ մակերեսով անասնաշենքը և 70.8քմ մակերեսով կից շինությունը ճանաչվել են տիրազուրկ և վերջիններիս նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է քաղ. Օնիկ Օթարյանի սեփականության իրավունքը:
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Օնիկ Օթարյանը՝ վերոգրյալ շինությունների սպասարկման հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն կադաստրային քարտեզի՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0308-0028 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 239.05քմ մակերեսով անասնաշենքի և 70.8քմ մակերեսով կից շինության սպասարկման հողամասի մակերեսի չափը կազմում է 6800.9քմ: Նշված հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում: Համաձայն Դիլիջան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի՝ վերոգրյալ 6800.9քմ մակերեսով հողամասը հանդիսանում է Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հող, ըստ գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հող:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0308-0028 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 239.05քմ մակերեսով անասնաշենքի և 70.80քմ մակերեսով կից շինության սպասարկման 6800.9քմ մակերեսով հողամասը, ուղղակի վաճառքի ձևով, 5386313 /հինգ միլիոն երեք հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր տասներեք/ դրամ արժեքով օտարել քաղ. Օնիկ Օթարյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0308-0028 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 239.05քմ մակերեսով անասնաշենքի և 70.80քմ մակերեսով կից շինության սպասարկման 6800.9քմ մակերեսով հողամասը, ուղղակի վաճառքի ձևով, 5386313 /հինգ միլիոն երեք հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր տասներեք/ դրամ արժեքով քաղ. Օնիկ Օթարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -12

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner