Հիմք ընդունելով «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի 24․05․2022թ․-ի գրությունը «Ապրելու երկիր» խմբակցությանը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածներով՝ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է․
1. «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամից որպես նվիրաբերություն ընդունել Դիլիջան համայնքի Աբովյան փ․, տուն 52 հարակից տարածք, Շամախյան փ․, 1ա շենքի հարակից տարածք, Օրջոնոկիձե փ․, 63/2 հասցեներում տեղադրված 3 խաղահրապարակները՝ ընդամենը 16,665,000 (տասնվեց միլիոն վեց հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ արժեքով։
2. Առաջարկել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր։
3. Դիլիջան համայնքի Աբովյան փ․, տուն 52 հարակից տարածք, Շամախյան փ․, 1ա շենքի հարակից տարածք, Օրջոնոկիձե փ․, 63/2 հասցեներում տեղադրված 3 խաղահրապարակները՝ ընդամենը 16,665,000 (տասնվեց միլիոն վեց հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ արժեքով ընդգրկել Դիլիջանի համայքապետարանի հաշվեկշռում։