Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 215-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 նոյեմբերի 2022 թվականի N 215-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 14/1 ՀԱՍՑԵԻ 510.2ՔՄ, ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 14/2 ՀԱՍՑԵԻ 62.0ՔՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 14/3 ՀԱՍՑԵԻ 18.8ՔՄ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «Դիլի Տրոպիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս կառավարիչ «Ֆորմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անուշ Երիցյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14 հասցեի, «Դիլի Տրոպիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 10000.0քմ հողամասին կից գտնվող Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/1 հասցեի 510.2քմ մակերեսով, Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/2 հասցեի 62.0քմ մակերեսով և Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/3 հասցեի 18.8քմ հողամասերն ընդլայնման կարգով «Դիլի Տրոպիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 510.2քմ, 62․0քմ և 18.8քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/1 հասցեի 510.2քմ մակերեսով, Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/2 հասցեի 62.0քմ մակերեսով և Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/3 հասցեի 18.8քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 3486860 /երեք միլիոն չորս հարյուր ութսունվեց հազար ութ հարյուր վաթսուն/ դրամ, 423727 / չորս հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր քսանյոթ/ և 128485 /հարյուր քսանութ հազար չորս հարյուր ութսունհինգ/ դրամ արժեքներով օտարել «Դիլի Տրոպիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/1 հասցեի 510.2քմ մակերեսով, Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/2 հասցեի 62.0քմ մակերեսով և Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/3 հասցեի 18.8քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 3486860 /երեք միլիոն չորս հարյուր ութսունվեց հազար ութ հարյուր վաթսուն/ դրամ, 423727 / չորս հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր քսանյոթ/ և 128485 /հարյուր քսանութ հազար չորս հարյուր ութսունհինգ/ դրամ արժեքներով «Դիլի Տրոպիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -14

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԼԱԼԱՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner