«ՇԻՆՆԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ -ն մասնակցել է Դիլիջանի համայնքապետարանի կողմից հայտարարված ՀՀ-ՏՄԴՀ – ԲՄԱՇՁԲ-23/07 ծածկագրով բաց մրցույթին և 2023թ․ հունիսի 12-ին Կենտրոնական գանձապետարանում լիազորված մարմի անվամբ բացված «900008000466» գանձապետական հաշվին վճարել է 4138024 /չորս միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար քսանչորս/ ՀՀ դրամ, որպես հայտի ապահովում։ Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ) ենթակետի և 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի նշված ընկերությունը զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից և նշված գումարը վճարել է Դիլիջանի համայնքապետարանի «900405051716» /օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ եկամտային հաշվին։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ և ծախս։
1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի «900405051716» /օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ եկամտային հաշվին վճարված 4138024 /չորս միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար քսանչորս/ ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։
2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի «900405051716» /օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ եկամտային հաշվին վճարված 4138024 /չորս միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար քսանչորս/ ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես ծախս և ուղղել Դիլիջան համայնք /Այլ մշակութային կազմակերպություններ/ «08-02-04» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4237 /ներկայացուցչական ծախսեր/ հոդվածին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։