Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել <<ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս՝ տնօրեն Վարազդատ Ներսիսյանի՝ հայտնելով, որ ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800․0քմ հողամասում է գտնվում դեռևս 1936թ․ կառուցված Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը, որը ՀՀ կառավարության 2004թ․ դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշման համաձայն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան։ Նշված շենքը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաշվառված է որպես ինքնակամ շինություն, վթարային է և գտնվում է կիսավեր վիճակում։
Ընկերությունը, կարևորելով հուշարձանների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել ընկերության սեփականությունը հանդիսացող 2800․0քմ հողամասը, վերջինում առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման և սպասարկման նպատակով, որպես սեփականություն անհատույց փոխանցել /նվիրել/ Դիլիջան համայնքին։
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ <<ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանկողմից, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800․0քմ հողամասը, վերջինում առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման և սպասարկման նպատակով, որպես նվիրատվություն Դիլիջանի համայնքին ընդունելու համաձայնություն տալու վերաբերյալ։
Հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ <<ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, որպես նվիրատվություն Դիլիջան համայնքին Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800․0քմ հողամասը ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Առաջարկել Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, գույքի հանձնման և համայնքի հողային ֆոնդ ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: