Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Դիլիջան համայնքի 2023 թվականի տեղական բյուջեի ֆոնդային մասում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածից նվազեցնել 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամ,
2) «01-01-01» Դիլիջան համայնք /Դիլիջանի քաղաքապետարան/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամ,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։