Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և «Ֆոքըս Օն Չիլդրեն Նաու, ինկ» ԲԿ-ի միջև 23.11.2023թ․ կնքված «Խաղահրապարակի պահատվության և բարեկարգման» պայմանագրի, Դիլիջան քաղաքի «Թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տարածքում տեղադրվել է խաղահրապարակ, որի ընդհանուր արժեքը կազմում է 2 394 000 ՀՀ դրամ, որից համայնքը պետք է կատարի համաֆինանսավորման իր մասնաբաժինը, որը կազմում է 239 400 ՀՀ դրամ կամ ծրագրի ընդհանուր արժեքի 10%-ը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 14.12.2023թ․ թիվ 547-Ն որոշման պահանջների՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 239 400 /երկու հարյուր եռեսունինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ հատկացնել «09-01-01» Դիլիջան համայնք /Նախադպրոցական կրթություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5511 /համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռք բերում/ տնտեսագիտական հոդվածին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։