Դիլիջանի համայնքապետարանի կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք է բերվել նոր 1 հատ աղբատար մեքենա, որի շահագործման համար, ինչպես նաև վերջին շրջանում դիզելային վառելիքի կտրուկ թանկացման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ դիզելային վառելիք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. «08-02-04» Դիլիջան համայնք (Այլ մշակույթային կազմակերպություններ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածից նվազեցնել 5 000 000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ։
2. «05-01-01» Դիլիջան համայնք (Աղբահանում) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 5 000 000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։