Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արտեմ Մարատի Կարապետյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 28/4 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 399.0քմ հողամասին կից գտնվող /Վասիլևի փողոց թիվ 28/5 հասցեի/ 130.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 130.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 28/5 հասցեի 130.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 888459 /ութ հարյուր ութսունութ հազար չորս հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Արտեմ Մարատի Կարապետյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 28/5 հասցեի 130.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 888459 /ութ հարյուր ութսունութ հազար չորս հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Արտեմ Մարատի Կարապետյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: