Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Իրինա Գեորգիի Պետրոսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 211 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1600.0քմ հողամասին կից գտնվող /Կամոյի փողոց թիվ 211/1 հասցեի/ 165.8քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1010.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 211/1 հասցեի 165.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1133127 /մեկ միլիոն հարյուր երեսուներեք հազար հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Իրինա Գեորգիի Պետրոսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 211/1 հասցեի 165.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1133127 /մեկ միլիոն հարյուր երեսուներեք հազար հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Իրինա Գեորգիի Պետրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: