Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 844
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2024 թվականի N 844

ՔԱՂ. ԳԱԳԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունիսի 24-ի թիվ 743-Ա որոշմամբ, 2024թ. հուլիսի 25-ին կառուցապատման իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 200․0քմ հողամասը / ԼՈՏ-7(ՔԿ-24), ք. Դիլիջան, Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/10 /, մինչև 2080թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, օժանդակ շինությունների կառուցման նպատակով, 28000 դրամ տարեկան վճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 28000 դրամ տարեկան վճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Գետափնյա փողոց, 6 շենք, թիվ 16 բնակարանի բնակիչ Գագիկ Բադալյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 1 արձանագրությունը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`

1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 200․0քմ հողամասը / ԼՈՏ-7(ՔԿ-24), ք. Դիլիջան, Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/10, օժանդակ շինությունների կառուցման նպատակով, մինչև 2080թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Դիլիջան քաղաքի, Գետափնյա փողոց, 6 շենք, թիվ 16 բնակարանի բնակիչ Գագիկ Բադալյանին: Հողամասի տարեկան վճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 28000 դրամ:
2.Կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Գագիկ Բադալյանին.
1)Հողամասի կառուցապատումն իրականացնել Դիլիջանի համայնքապետարանի կողմից տրված 25.07.2024թ. թիվ 7 (ՔԿ-24) ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն:
2)Դիլիջանի համայնքապետարանի 900405051682 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վճարը, այն է` 28000 /քսանութ հազար/ դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 1400 /հազար չորս հարյուր/ դրամ նախավճարը ներառվում է տարեկան վճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner