|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2023 թվականի N 470-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 5275.4ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 11 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 137.6ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 5275.4քմ ընդհանուր մակերեսով թվով 11 հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 137.6քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 5275.4քմ ընդհանուր մակերեսով թվով 11 հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 137.6քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -15 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(39.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|