Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ավագանու 2022թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 191-Ա որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետը` համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրել ․
1) Ավագյան Վարդան
2) Հարությունյան Նարեկ
2. Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրել.
1) Մելիքյան Սուրեն
2) Ալիխանյան Ռոբերտ
3. Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական /այդ թվում՝ երեխաների պաշտպանության/ հարցերի խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրել .
1) Սարգսյան Քրիստինե
2) Լալայան Գայանե
3) Հովհաննիսյան Արմինե
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: