Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 636-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2024 թվականի N 636-Ն

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024Թ. ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող MERCEDES-BENZ SPRINTER 516 CDI մակնիշի թվով 3 (երեք) հատ ավտոբուսները չեն կարողանում սպասարկել երթուղիները՝ շարժիչների անսարքության պատճառով։ Ըստ նախնական հաշվարկների շարժիչների կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ է 22 000 000 /քսաներկու միլիոն/ ՀՀ դրամ գումար։  2024թ.   բյուջեով  չկանխատեսված  ծախսերի  կամ  նախատեսված  ծախսերի  լրացուցիչ  ֆինանսավորման  նպատակով  համայնքի  ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում 22 000 000 /քսաներկու միլիոն/ ՀՀ դրամ գումարի չափով։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 

 

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝  
1.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 22 000 000 /քսաներկու միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել «01-01-01» Դիլիջան համայնք /Դիլիջանի քաղաքապետարան/ բյուջետային ծախսերի կատարման 4252 /մեքենաների և սարքվորումների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածին՝ MERCEDES-BENZ SPRINTER 516 CDI մակնիշի թվով 3 (երեք) հատ ավտոբուսների շարժիչների կապիտալ վերանորոգման համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 


Կողմ -11

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner