Դիլիջան համայնքի «Հ․ Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման աշխատանքների հետ պայմանավորված՝ դասապրոցեսները ժամանակավոր անց են կացվում Դիլիջանի ավագ դպրոցում։ Ավագ դպրոցի կողմից իրականացվող կոմունալ և էներգետիկ ծախսերի համար անհրաժեշտ է կատարել փոխհատուցում, որը ըստ նախնական հաշվարկների կազմել է 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 2023թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝
1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ հատկացնել «09-06-01» Դիլիջան համայնք /Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ /բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածին՝ Դիլիջանի ավագ դպրոցի կոմունալ և էներգետիկ ծախսերի փոխհատուցման նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։