|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com;  dilijan1@dilijan.am,   dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 13  սեպտեմբերի  2023 թվականի N 430-Ա
 | 
| ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑ ԹԻՎ 72/6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 44.2ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 14-ի թիվ 656-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 72/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գրիգոր Գառնիկի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 61.1303քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 25082023-11-0023/:Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գրիգոր Գառնիկի Հարությունյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 72/6 հասցեի բնակելի տունը՝ 61.1303քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 44.2քմ հողամասը, համապատասխանաբար, 499741 դրամ և 464710 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
 Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 44.2քմ հողամասը քաղ. Գրիգոր Գառնիկի Հարությունյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 72/6 հասցեի բնակելի տունը՝ 61.1303քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 44.2քմ հողամասը, համապատասխանաբար, 499741 դրամ և 464710 դրամ արժեքներով քաղ. Գրիգոր Գառնիկի Հարությունյանին  օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 | 
| 
 | Կողմ -11  ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀՀ ԴԻԼԻՋԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |