2022թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում՝ «Դիլիջան համայնքի տրանսպորտ և լուսավորություն», «Դիլիջանի մանկական երաժշտական դպրոց», «Դիլիջան մարզահամալիր», «Դիլիջանի բնակարանային տնտեսություն», «Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ», «Թեղուտի մանկապարտեզ» և «Հաղարծնի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին և Դիլիջան համայնք /Փողոցների լուսավորում/ էներգետիկ ծառայություններ 4212 հոդվածին:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝
1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 10408000 /տասը միլիոն չորս հարյուր ութ հազար/ ՀՀ դրամ հատկացնել.
1) «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/-4140000 (չորս միլիոն մեկ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ։
2) «06-06-01» Դիլիջան համայնք /Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/ 618000 (վեց հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ։
3) «09-05-01» Դիլիջան համայնք /Արտադպրոցական դաստիարակություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին 1470000 (մեկ միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ։
4) «09-01-01» Դիլիջան համայնք /Նախադպրոցական կրթություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին 2663000 (երկու միլիոն վեց հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամ։
5) «06-04-01» Դիլիջան համայնք /փողոցների լուսավորում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4212 /էներգետիկ ծառայություններ/ հոդվածին 1517000 (մեկ միլիոն հինգ հարյուր տասնյոթ հազար) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։