Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 27032024-11-0008, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/7 հասցեի 546․9քմ բնակելի կառուցապատման հողամասը պատկանում է քաղ. Արսեն Արարատի Եսայանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/1 հասցեի 546․9քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 546․9քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 10102024-11-0034/:
Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 802-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 546․9քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Արսեն Արարատի Եսայանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/7 հասցեի 546․9քմ բնակելի կառուցապատման հողամասին կից գտնվող, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/1 հասցեի 546․9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Արսեն Արարատի Եսայանին: Հողամասի արժեքը կազմում է 3737679 դրամ:
2.Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/7 հասցեի 546․9քմ և Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/1 հասցեի 546․9քմ մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 1093․8քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/7 հասցեով:
3.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4.Պարտավորեցնել քաղ. Արսեն Եսայանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 3737679 /երեք միլիոն յոթ հարյուր երեսունյոթ հազար վեց հարյուր յոթանասունինը/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: