Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հմայակ Սանասարի Ղազարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 99/9 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի սպասարկման 410.0քմ հողամասին կից գտնվող /Կալինինի փողոց թիվ 99/11 հասցեի/ 190.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 190.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 99/11 հասցեի 190.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1997660 /մեկ միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Հմայակ Սանասարի Ղազարյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 99/11 հասցեի 190.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1997660 /մեկ միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Հմայակ Սանասարի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: