Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Կարեն Վանյայի Ոսկանյանը ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 90/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 107.4քմ հողամասին կից գտնվող /Գայի փողոց թիվ 90/4 հասցեի/ 59.7քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 59.7քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 90/4 հասցեի 59.7քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 417900 /չորս հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր / ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Կարեն Վանյայի Ոսկանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 90/4 հասցեի 59.7քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 417900 /չորս հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր / ՀՀ դրամ արժեքով քաղ. Կարեն Վանյայի Ոսկանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: