Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վահե Գարիկի Հովհաննիսյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոցի 1-ին նրբ. թիվ 4/4 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 1.23հա հողամասին կից գտնվող Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 4/6 հասցեի 0.03344հա մակերեսով և Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 4/7 հասցեի 0.08483հա մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.03344հա և 0.08483հա մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 4/6 հասցեի 0.03344հա հողամասը և Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 4/7 հասցեի 0.08483հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 172150 /հարյուր յոթանասուներկու հազար հարյուր հիսուն/ դրամ և 436705 /չորս հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր հինգ/ դրամ արժեքներով օտարել քաղ. Վահե Գարիկի Հովհաննիսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 4/6 հասցեի 0.03344հա և Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 4/7 հասցեի 0.08483հա հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 172150 /հարյուր յոթանասուներկու հազար հարյուր հիսուն/ դրամ և 436705 /չորս հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր հինգ/ դրամ արժեքներով քաղ. Վահե Գարիկի Հովհաննիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: