2023 թվականին պետության կողմից նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանի կարիքների համար ձեռք է բերվել թվով 2 հատ ANKAI HFF6771KDE5FB1 մակնիշի ավտոբուսներ։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել նշված ավտոբուսները ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ սահմանված կարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. Սահմանված կարգով ANKAI HFF6771KDE5FB1 մակնիշի (դիզելային շարժիչով, 2023թ․, VIN։LA83B1KA4PA101014 և LA83B1KA2PA101013) թվով 2 հատ ավտոբուսները՝ 112 546 000 /մեկ հարյուր տասներկու միլիոն հինգ հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։
2. Համայնքի ղեկավարին՝ սահմանված ժամկետներում թվով 2 հատ ANKAI HFF6771KDE5FB1 մակնիշի ավտոբուսները ներկայացնել ՀՀ ՃՈ ՀՔԲ հաշվառման համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։