Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1.«04-07-03» Դիլիջան համայնք (Զբոսաշրջություն) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4819 /նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով նախատեսված 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամից 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ տեղափոխել 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ հոդվածին և 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ «10-07-01» Դիլիջան համայնք (Սոցիալական հատուկ արտոնություններ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ հոդվածին։
2. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։