ՀՀ խոշորացված համայնքներում համավարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ <<Դիլիջան համայնքում տաղավարների հիմնում՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար>> ծրագիրը հավանության է արժանացել Դիլիջան համայնքի ավագանու 21 հունվարի 2022թ․ թիվ 048-Ա որոշմամբ։ Ծրագրային առաջարկի իրականացման մեկնարկը տալու համար անհրաժեշտ է ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում արտաբյուջետային հաշիվ բացել ։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.
<<Դիլիջան համայնքում տաղավարների հիմնում՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար>> ծրագրային առաջարկի իրականացման մեկնարկը տալու համար <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկին թույլատրել Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգում բացել արտաբյուջետային հաշիվ։