|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2024 թվականի N 643-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 79/3 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 20.4ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 12-ի թիվ 66-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 79/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Էդիկ Սարգսի Վարդանյանի կողմից ինքնակամ կառուցված 20.4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 16022024-11-0030/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Էդիկ Վարդանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 79/3 հասցեի ավտոտնակը՝ 20.4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20.4քմ հողամասը, համապատասխանաբար, 47247 դրամ և 139420 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20.4քմ հողամասը քաղ. Էդիկ Սարգսի Վարդանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 79/3 հասցեի ավտոտնակը՝ 20.4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20.4քմ հողամասը, համապատասխանաբար, 47247 դրամ և 139420 դրամ արժեքներով քաղ. Էդիկ Սարգսի Վարդանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -11 ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|