Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Թեղուտ գյուղի տարածքում գտնվող, 11-029-0020-0058, 11-029-0020-0059 և 11-029-0020-0060 ծածկագրերով հողամասերի մի մասի` 846.4քմ հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 15 նոյեմբերի 2024 թվականի թիվ 808-Ա որոշումի, ըստ համայնքի կադաստրային քարտեզի նշված 846.4քմ հողամասը ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր»։
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. նոյեմբերի 15-ի թիվ 2246-Ն և 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի պահանջները՝
1.Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Թեղուտ գյուղի տարածքում գտնվող, Բնակավայրերի հողերի 11-029-0020-0058, 11-029-0020-0059 և 11-029-0020-0060 ծածկագրերով հողամասերի մի մասին` 846.4քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 5-րդ փողոց, թիվ 53/1 (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը):
2.Նշված 846.4քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
3.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-029-0020-0058, 11-029-0020-0059 և 11-029-0020-0060 ծածկագրերով հողամասերի մի մասի` 846.4քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: