Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 2215-Ն որոշման 4.6 կետի Տավուշի մարզպետարանի և Դիլիջանի համայնքապետարանի միջև կնքված 04.01.2022թ․ սուբվենցիայի հատկացման պայմանագիր թիվ 2, Նվիրատուն Նվիրառուին է հատկացնում 2832․5 (երկու միլիոն ութ հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր) հազար ՀՀ դրամ, նախորդ 4904.3 (չորս միլիոն ինը հարյուր չորս հազար երեք հարյուր) հազար ՀՀ դրամի փոխարեն, ուստի անհարաժեշտություն է առաջացել 2022թ․ տեղական բյուջեում կատարել հետևյալ փոփոխություննները:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է՝
1. Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) տողից նվազեցնել 2071.8 (երկու միլիոն յոթանասունմեկ հազար ութ հարյուր) հազար ՀՀ դրամ
2․ Տեղական վճարներ (համայնքի սեփականությունը հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքի ենթակայության թանգարանների մուտքեր) տողում ավելացնել 2071.8 (երկու միլիոն յոթանասունմեկ հազար ութ հարյուր) հազար ՀՀ դրամ։