Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի 2024 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի 17,851,023.40 (տասնյոթ միլիոն ութ հարյուր հիսունմեկ հազար քսաներեք դրամ, քառասուն լումա) գումարն ուղղել նախորդ բյուջետային տարում բյուջեի վարչական մասի ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված առկա՝ էներգետիկ, կապի, կոմունալ, մասնագիտական և հարկային պարտավորությունների մարմանը, ապրանքանյութական արժեքների ձեռք բերմանը, իսկ ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ՝ 112,786,377.80 (մեկ հարյուր տասներկու միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր յոթանասունյոթ դրամ, ութսուն լումա) գումարից 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամը ուղղել Դիլիջան համայնք /Դիլիջանի քաղաքապետարան/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5122 /վարչական սարքավորումներ/ հոդվածին, իսկ 110,786,377.80 (մեկ հարյուր տասը միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր յոթանասունյոթ դրամ, ութսուն լումա) կապիտալ ծախսերի (սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում որպես համայնքի ներդրում) համաֆինանսավորմանը՝ Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: