Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 443-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2023 թվականի N 443-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի   միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման 06.09.2023թ․ թիվ 11 պայմանագրի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 276 764 900 (երկու հարյուր յոթանասունվեց միլիոն յոթ հարյուր վաթսունչորս  հազար ինը հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 37/2 հասցեից մինչև Մյասնիկյան 117/4 հասցեն ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների  ֆինանսավորման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ և  ծախս /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգմամբ։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

 1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  276 764 900 (երկու հարյուր յոթանասունվեց միլիոն յոթ հարյուր վաթսունչորս  հազար ինը հարյուր) ՀՀ դրամ  կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ։

2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  276 764 900 (երկու հարյուր յոթանասունվեց միլիոն յոթ հարյուր վաթսունչորս  հազար ինը հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել  ծախս  և ուղղել Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 հոդվածին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 


Կողմ -11

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner