Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1․ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 236-Ա «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ենթակայությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» որոշման թիվ 4 և թիվ 5 հավելվածներում կատարել փոփոխություններ․
1) Թիվ 4 հավելվածի 14-րդ տողում պարուսույցի դրույքաչափը «125000»-ի փոխարեն կարդալ «105000»,
2) Թիվ 5 հավելվածի 14-րդ տողում պարուսույցի դրույքաչափը «125000»-ի փոխարեն կարդալ «105000»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։