Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «Անի Պլազա Հոթել» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ա․ Թորոյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 185 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 1350.0քմ հողամասին կից գտնվող /Կամոյի փողոց թիվ 185/1 հասցեի/ 55.5քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 55.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 185/1 հասցեի 55.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 379304 /երեք հարյուր յոթանասունինը հազար երեք հարյուր չորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել «Անի Պլազա Հոթել» փակ բաժնետիրական ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 185/1 հասցեի 55.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 379304 /երեք հարյուր յոթանասունինը հազար երեք հարյուր չորս/ ՀՀ դրամ արժեքով «Անի Պլազա Հոթել» փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: