Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Դիլիջան համայնքի բնակիչ քաղ․ Ռուբեն Ռազմիկի Սանամյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW մակնիշի (95 SR 005 պետհամարանիշի) ավտոմեքենայի, սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող Շամախյան 1 հասցեում գտնվող բնակելի տան հողի հարկի 2016-2020թթ․ առաջացած և նույն հասցեի 2021-2022-թթ․ անշարժ գույքի հարկի պարտքերի մասով արտոնություն սահմանելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասի, 245-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1․ Քաղ․ Ռուբեն Ռազմիկի Սանամյանին սեփականության իրավունքով պատկանող BMW մակնիշի (95 SR 005 պետհամարանիշի) ավտոմեքենայի, սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող Շամախյան 1 հասցեում գտնվող բնակելի տան հողի հարկի 2016-2020թթ․ առաջացած և նույն հասցեի 2021-2022-թթ․ անշարժ գույքի հարկի պարտքերի մասով սահմանել արտոնություն.
1) Գույքահարկ փոխադրամիջոցների – 121287 դրամ
2) Հողի հարկ - 48512 դրամ
3) Անշարժ գույքի - 20835 դրամ