|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 դեկտեմբերի 2022 թվականի N 248-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ՀԱՂԱՐԾԻՆ>> ՏԵՂԱՄԱՍ, 30 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՀԱՍՑԵՈՒՄ <<ԴԻԼԻՋԱՆ>> ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ>> ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱԳՐՈՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող <<Հաղարծին>> տեղամաս, 30 քառակուսի հասցեում <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից կառուցված ագրոտաղավարների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու գործընթացում անհրաժեշտություն է առաջացել օրինականացնել ագրոտաղավարների շինությունները, մասնավորապես՝ թվով 5 տաղավարները՝ 8,5քմ արտաքին մակերեսներով և սանհանգույցը՝ 21,12քմ արտաքին մակերեսով: Դիլիջանի համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել՝ <<Դիլիջան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից կառուցված ագրոտաղավարների շինությունները, մասնավորապես՝ թվով 5 տաղավարները՝ 8,5քմ արտաքին մակերեսներով և սանհանգույցը՝ 21,12քմ արտաքին մակերեսով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող <<Հաղարծին>> տեղամաս, 30 քառակուսի հասցեում <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից կառուցված ագրոտաղավարների շինությունները, մասնավորապես՝ թվով 5 տաղավարները՝ 8,5քմ արտաքին մակերեսներով և սանհանգույցը՝ 21,12քմ արտաքին մակերեսով անվճար օրինականացնելու մասին հարցին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -14 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|