Համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից Դիլիջան համայնքում 2023թ. ծնված երեխաների ընտանիքներիև, որոնք ֆինանսական աջակցություն չեն ստացել և 2024թ. ընթացքում ծնված երեխաների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 42-րդ կետերի պահանջներով և համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 12.01.2024թ․ թիվ 576-Ն որոշման`Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
1.Դիլիջան համայնքում 2023թ. ծնված երեխաների ընտանիքներիև, որոնք ֆինանսական աջակցություն չեն ստացել և 2024թ. ընթացքում ծնված երեխաների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար համայնքի 2024թ. բյուջեի վարչական մասի «Ընտանիքի անդամներ և զավակներ» /բաժին 10 , խումբ 04, դաս 01, հոդված 4729/ նախատեսված 7000000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամը 2024 թ․-ի ընթացքում տրամադրել նորածին երեխաների ընտանիքի մայրերին, յուրաքանչյուր նորածին երեխայի համար՝ 20000 դրամ, ընտանիքի մյուս երեխաների՝ յուրաքանչյուրի համար՝ 10000-ական դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։