Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «Մովսեսյան և փարտներս դևելելոփմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Սպարտակ Բաղդասարյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/1 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 1608.0 քմ հողամասին կից գտնվող /Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/2 հասցեի/ 1080.7քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով «Մովսեսյան և փարտներս դևելելոփմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1080.7քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/2 հասցեի 1080.7քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 7385828 /յոթ միլիոն երեք հարյուր ութսունհինգ հազար ութ հարյուր քսանութ/ ՀՀ դրամ արժեքով օտարել «Մովսեսյան և փարտներս դևելելոփմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/2 հասցեի 1080.7քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 7385828 /յոթ միլիոն երեք հարյուր ութսունհինգ հազար ութ հարյուր քսանութ/ ՀՀ դրամ արժեքով «Մովսեսյան և փարտներս դևելելոփմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: