Այսօր: Կիրակի, 30 Հունիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 759
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2024 թվականի N 759

ՔԱՂ. ՄԱԻՐԱ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 23-ի թիվ 656-Ա որոշմամբ, 2024թ. հունիսի 24-ին կառուցապատման իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1199․6քմ հողամասը / ԼՈՏ-6(ՔԿ-24), ք. Դիլիջան, Կամոյի փողոց, թիվ 265 /, մինչև 2070թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 239920 դրամ տարեկան վճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 239920 դրամ տարեկան վճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Այգեստան փողոց, 2ա շենք, թիվ 5 բնակարանի բնակիչ Մաիրա Բաբախանյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 2 արձանագրությունը:
   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`

1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1199․6քմ հողամասը / ԼՈՏ-6(ՔԿ-24), ք. Դիլիջան, Կամոյի փողոց, թիվ 265, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, մինչև 2070թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Դիլիջան քաղաքի, Այգեստան փողոց, 2ա շենք, թիվ 5 բնակարանի բնակիչ Մաիրա Բաբախանյանին: Հողամասի տարեկան վճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 239920 դրամ:
2.Կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Մաիրա Բաբախանյանին.
1)Հողամասի կառուցապատումն իրականացնել Դիլիջանի համայնքապետարանի կողմից տրված 24.06.2024թ. թիվ 6 (ՔԿ-24) ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն:
2)Դիլիջանի համայնքապետարանի 900405051682 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վճարը, այն է` 239920 /երկու հարյուր երեսունինը հազար ինը հարյուր քսան/ դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 11996 /տասնմեկ հազար ինը հարյուր իննսունվեց/ դրամ նախավճարը ներառվում է տարեկան վճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner