|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2024 թվականի N 641-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 5 ՀԱՍՑԵԻ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 100.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 12-ի թիվ 62-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Մարինե Էդիլի Դավթյանի կողմից ինքնակամ կառուցված 51.3քմ արտաքին մակերեսով առևտրի սրահի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21022024-11-0067/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Մարինե Դավթյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 5 հասցեի առևտրի սրահը՝ 51.3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 100.0քմ հողամասը, համապատասխանաբար, 1069298 դրամ և 683430 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված առևտրի սրահը և վերջինիս զբաղեցրած 100.0քմ հողամասը քաղ. Մարինե Էդիլի Դավթյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 5 հասցեի առևտրի սրահը՝ 51.3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 100.0քմ հողամասը, համապատասխանաբար, 1069298 դրամ և 683430 դրամ արժեքներով քաղ. Մարինե Էդիլի Դավթյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -11 ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|