Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վարուժան Մհերի Բաբախանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 2/6 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 598.2քմ հողամասին կից գտնվող /Իվանովոյի փողոց թիվ 22/3 հասցեի/ 532.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 532.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Իվանովոյի փողոց թիվ 22/3 հասցեի 532.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 3635848 /երեք միլիոն վեց հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Վարուժան Մհերի Բաբախանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Իվանովոյի փողոց թիվ 22/3 հասցեի 532.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 3635848 /երեք միլիոն վեց հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Վարուժան Մհերի Բաբախանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: