|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 սեպտեմբերի 2023 թվականի N 425-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11/4 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 18.7ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 04-ի թիվ 634-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 11/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Նարինե Լենտրուշի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 18.7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 10082023-11-0047/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նարինե Լենտրուշի Ղազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 11/4 հասցեի ավտոտնակը՝ 18.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18.7քմ հողամասը, համապատասխանաբար, 43310 դրամ և 127802 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 18.7քմ հողամասը քաղ. Նարինե Լենտրուշի Ղազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 11/4 հասցեի ավտոտնակը՝ 18.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18.7քմ հողամասը, համապատասխանաբար, 43310 դրամ և 127802 դրամ արժեքներով քաղ. Նարինե Լենտրուշի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -11 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|