Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Ներսես Տեր-Մկրտչյանը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-003-1590-0001 կադաստրային ծածկագրով 550,59քմ տարածքով, ընդհանուր օգտագործման 11–003–0145-0001 կադաստրային ծածկագրով 14,8քմ և 11–003–1046–0001 կադաստրային ծածկագրերով 621,47քմ տարածքով հողամասերը ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով համապատասխան ժամկետով և վճարի դիմաց տրամադրելու խնդրանքով։
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինոիթյան հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12022024-11-0052, 12022024-11-0051, 12022024-11-0072 վկայականների Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-003-1590-0001 կադաստրային ծածկագրով 550,59քմ տարածքով, ընդհանուր օգտագործման 11–003–0145-0001 կադաստրային ծածկագրով 14,8քմ և 11–003–1046–0001 կադաստրային ծածկագրերով 621,47քմ տարածքով հողամասերը հանդիսանում են Դիլիջան համայնքի սեփականությունը: Նշված հողամասերը չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, տալ համաձայնություն Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-003-1590-0001 կադաստրային ծածկագրով 550,59քմ տարածքով հողամասը 1քմ-ը՝ տարեկան 100 դրամ( 55059 /հիսունհինգ հազար հիսունինը/ դրամ), ընդհանուր օգտագործման 11–003–0145-0001 կադաստրային ծածկագրով 14,8քմ տարածքով հողամասը՝ 1քմ-ը տարեկան 200 դրամ ( 2960 /երկու հազար ինը հարյուր վաթսուն/ դրամ) և 11–003–1046–0001 կադաստրային ծածկագրերով 621,47քմ տարածքով հողամասը՝ 1քմ-ը տարեկան 200դրամ ( 124294 /հարյուր քսանչորս հազար երկու հարյուր իննսունչորս դրամ) վարձավճարով, ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով Ներսես Տեր-Մկրտչյանին տրամադրելուն:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրեսգրքի 210-րդ, 211–րդ, 216-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-003-1590-0001 կադաստրային ծածկագրով 550,59քմ տարածքով հողամասը 1քմ-ը՝ տարեկան 100 դրամ( 55059 /հիսունհինգ հազար հիսունինը/ դրամ), ընդհանուր օգտագործման 11–003–0145-0001 կադաստրային ծածկագրով 14,8քմ տարածքով հողամասը՝ 1քմ-ը տարեկան 200 դրամ ( 2960 /երկու հազար ինը հարյուր վաթսուն/ դրամ) և 11–003–1046–0001 կադաստրային ծածկագրերով 621,47քմ տարածքով հողամասը՝ 1քմ-ը տարեկան 200դրամ ( 124294 /հարյուր քսանչորս հազար երկու հարյուր իննսունչորս/դրամ) վարձավճարով, ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով Ներսես Տեր-Մկրտչյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: