Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 30-ի թիվ 675-Ա որոշմամբ 2024թ. հուլիսի 01-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 81․0քմ հողամաս /Լոտ-43 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Տ․ Պետրոսյան փողոց, 4-րդ փկղ․ թիվ 8 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 567000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 567000 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Գետափնյա փողոց, թիվ 68/2 տան բնակիչ Աստղիկ Թամրազյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 5 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 5 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Տ․ Պետրոսյան փողոց, 4-րդ փկղ․ թիվ 8 հասցեի 81․0քմ մակերեսով հողամասը հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով օտարել Դիլիջան քաղաքի, Գետափնյա փողոց, թիվ 68/2 տան բնակիչ Աստղիկ Թամրազյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Աստղիկ Թամրազյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 567000 /հինգ հարյուր վաթսունյոթ հազար/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 283500 /երկու հարյուր ութսուներեք հազար հինգ հարյուր/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: