Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 278-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2023 թվականի N 278-Ն

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի «ա»  կետի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի 2023 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի 14,328,961.8 (տասնչորս միլիոն երեք հարյուր քսանութ հազար ինը հարյուր վաթսունմեկ դրամ ութսուն  լումա) գումարն ուղղել նախորդ բյուջետային տարում բյուջեի վարչական մասի ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված առկա՝ էներգետիկ, կապի, կոմունալ, մասնագիտական և հարկային պարտավորությունների մարմանը, ապրանքանյութական արժեքների ձեռք բերմանը, իսկ ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 774,800,544.8 (յոթ հարյուր յոթանասունչորս միլիոն ութ հարյուր հազար հինգ հարյուր քառասունչորս դրամ ութսուն լումա) գումարն ուղղել կապիտալ ծախսերի (սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում որպես համայնքի ներդրում) համաֆինանսավորմանը․

1)   Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 179998 (մեկ հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր իննսունութ) ՀՀ դրամն ուղղել 09-01-01 «Նախադպրոցական կրթություն» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվին հոդված 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին՝ ըստ Տավուշի մարզպետարանի և Դիլիջանի համայնքապետարանի միջև կնքված 23.12.2022թ․ «Ընթացիկ սուբվենցիայի պայմանագիր N2»-ի։

2) Ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 592,800,544.80 (հինգ հարյուր իննսուներկու միլիոն ութ հարյուր հազար հինգ հարյուր քառասունչորս դրամ ութսուն լումա) ՀՀ դրամ ուղղել 04-05-01 Դիլիջան համայնք (Ճանապարհային տրանսպորտ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5113 /շենքեր և շինությունների կապիտալ վերանորոգում/  հոդվածին և 70 000 000 (յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ հոդվածին,

3)  Ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 112 000 000 (մեկ հարյուր տասներկու միլիոն) ՀՀ դրամ ուղղել 06-03-01 Դիլիջան համայնք (Ջրամատակարարում) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5113 /շենքեր և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածին։ 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -14

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner