Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 10, երկու սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Էդգար Էդվինի Եսայանի ընտանիքին օտարելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 10, երկու սենյականոց՝ 58,7 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալ Էդգար Էդվինի Եսայանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 88050 դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: