Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված <<ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի>> 2025թ. հունվարի 22-ի թիվ 2/փ-21 եզրակացությունը և Դիլիջանի համայնքի ավագանու 2025թ. փետրվարի 18-ի <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 11-023-0376-0002 ծածկագրով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին>> թիվ 887-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
1.Քաղ. Մարիամ Թամրազյանին պատկանող, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի կադաստրային քարտեզի 11-023-0376-0002 ծածկագրով 0.159հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Գոշ գյուղ, Մ․ Գոշի փողոց, 12-րդ նրբ․ թիվ 7/1 հողամաս:
2.<<Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում>>:
3.Պարտավորեցնել քաղ. Մարիամ Թամրազյանին.
1)Համայնքային բյուջե /900405051104 հաշվարկային հաշվին/ մուծել իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջանի համայնքի Գոշ գյուղի կադաստրային քարտեզի 11-023-0376-0002 ծածկագրով 0.159հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը Բնակավայրերի հողերի փոփոխության արդյունքում կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, այն է՝ 635682 /վեց հարյուր երեսունհինգ հազար վեց հարյուր ութսուներկու/ դրամ:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: