Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2022 թվականի բյուջեն՝
1/ եկամուտների գծով 1067888.0 հազար ՀՀ դրամ,
2/ ծախսերի գծով 1067888.0 հազար ՀՀ դրամ,
3/ դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ 0.0 հազար ՀՀ դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հավելված 1):
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ (հավելված 2):
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հավելված 3):
5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` (հավելված4 ):
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` (հավելված 5):
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ (հավելված 6):
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
9. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 20-%ը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: