Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 557
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 օգոստոսի 2025 թվականի N 557

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, 11-003-0302-0084 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ /380.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ/ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված 11-003-0302-0084 ծածկագրով հողամասի մի մասի` 380.0քմ հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:  Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 380.0քմ հողամասը ընդգրկված է «Բնակավայրերի հողերի»  կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի պահանջներով`

1.Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Բնակավայրերի հողերի 11-003-0302-0084 ծածկագրով հողամասի մի մասին` 380.0քմ  մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Վ. Շարամբեյան փողոց թիվ 44/5 (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը):
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-003-0302-0084 ծածկագրով հողամասի մի մասի` 380.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner