Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 17042024-11-0116, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, թիվ 8/1 հասցեի 892․3քմ բնակելի կառուցապատման հողամասը պատկանում է քաղ. Հայկ Վարդանի Ղալումյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, թիվ 8/6 հասցեի 392․1քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 392․1քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 20032025-11-0072/:
Համայնքի ավագանին 2025թ. հունիսի 25-ի թիվ 947-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 392․1քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Հայկ Վարդանի Ղալումյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, թիվ 8/1 հասցեի 892․3քմ բնակելի կառուցապատման հողամասին կից գտնվող, Պարզ լճի փողոց, թիվ 8/6 հասցեի 392․1քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Հայկ Վարդանի Ղալումյանին: Հողամասի արժեքը կազմում է 2679730 դրամ:
2.Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, թիվ 8/1 հասցեի 892․3քմ և Պարզ լճի փողոց, թիվ 8/6 հասցեի 392․1քմ մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 1284․4քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Պարզ լճի փողոց, թիվ 8/1 հասցեով:
3.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4.Պարտավորեցնել քաղ. Հայկ Ղալումյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 2679730 /երկու միլիոն վեց հարյուր յոթանասունինը հազար յոթ հարյուր երեսուն/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: