Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 01112024-11-0072, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0020 ծածկագրով 1003․0քմ գյուղատնտեսական նշանակության հողամասը պատկանում է քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի 11-003-0408-0024 ծածկագրով 79․2քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 79․2քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 20112024-11-0026/: Համայնքի ավագանին 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 846-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 79․2քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0020 ծածկագրով 1003․0քմ հողամասին կից գտնվող, Դիլիջան քաղաքի 11-003-0408-0024 ծածկագրով 79․2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին: Հողամասի արժեքը կազմում է 9108 դրամ:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արտաշես Մովսեսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասերի կադաստրային արժեքը` 9108 /ինը հազար հարյուր ութ/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: